94 տարեկանում կյանքից հեռացել է չեխական ծագումով ֆրանսիացի հայտնի գրող Միլան Կունդերան։ Այս մասին հայտնում է CT24 հեռուստաալիքը։
Հեղինակի ամենահայտնի գործերն են «Կեցության անտանելի թեթևությունը», «Կատակը», «Ծիծաղի և մոռացության գիրքը», «Հրաժեշտի վալսը»։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կունդերան Չեխիայի սահմաններից դուրս ամենահայտնի չեխն էր։
«Նա բազմիցս հիշատակվել է որպես գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու։ Սխալ մեկնաբանության վախից նա ձեռնպահ է մնացել իր գրքերը թարգմանելուց և հարցազրույցներ չի տվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Կեցության անտանելի թեթևությունը» վեպը գրվել է 1982 թվականին և առաջին անգամ լույս տեսել 1984 թվականին Ֆրանսիայում։
Կունդերայի «Ծիծաղի և մոռացության գիրքը» լույս է տեսել 1978 թվականին։ Այս գրքի համար 1979 թվականին Չեխոսլովակիայի կառավարությունը գրողին զրկել է քաղաքացիությունից։ 1981 թվականից Կունդերան Ֆրանսիայի քաղաքացի էր։ Այնուամենայնիվ, 2019 թվականին Կունդերային վերադարձվել է Չեխիայի քաղաքացիությունը։