Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաքվեի ստորագրահավաքների սկսել են սադրիչներ ուղարկել. երեկ Մարտունիում, այսօր Հրազդանում։
Ռեակցիաներն են ստուգում և՛ կազմակերպիչների, և՛ հանրության։
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ճնշումը գնալով աճելու է։ Մեկ էլ ու կարող է տուշոնկա գտնեն ստորագրությունների սենյակում, կամ Աշոտիկը գա առևանգվելու …
Զգոն եղե՛ք, հարգելի հայրենակիցներ։ Հայաքվեն կարևոր գործընթաց է, պետք է շարունակել»։