Ռուս երգչուհի Մաքսիմը խոստովանել է, որ ալկոհոլից կախվածություն ունի։ Տեսանյութը, որում նա դիմում է երկրպագուներին վերականգնողական կենտրոնից, հրապարակել է StarHitt-ը։
Երգչուհու խոսքերով՝ ինքը ծանր հիվանդությունից հետո շատ վաղ է սկսել հյուրախաղերը եւ փորձել է իրեն պահել ալկոհոլով։
«Վերջնակետն այն համերգն էր, որն իսկապես չկայացավ Սոչիում, երբ ես ժամանեցի ոչ միայն հոգնած, այլ իսկապես չկարողացա կանգնել ոտքերիս վրա։ Բեմ դւրս գալուց առաջ կաթիլային էր միացված։ Եվ ես որոշեցի, որ եթե հիմա ալկոհոլ խմեմ, դուրս կգամ բեմ եւ կաշխատեմ մեքենայի պես»,- խոստովանել է աստղը։
Այժմ Մաքսիմը երկար ժամանակ բուժում է անցնում վերականգնողական կլինիկայում, երգչուհուն սատարելու են գալիս նրա խմբի երաժիշտները։
«Ալկոհոլի հետ կապված խնդիրների հիվանդություններից փախչելու փորձը հանգեցնում է կորուստների։ Ես եկել եմ այն եզրակացության, որ սա կախվածություն է։ Ես դա հասկացա ու որոշեցի գործել»,- ասել է երգչուհին։ Նա ընդգծել է, որ բուժման կուրս է անցնում կամավոր։
Մարտ ամսին Սոչիում իր համերգի ժամանակ երգչուհին բեմից նետել է խոսափողը եւ դադարեցրել ելույթը։ Նրա տնօրենն ասել է, որ արտիստին բժշկական օգնություն է անհրաժեշտ։ Հաղորդվել է, որ երգերը կատարելիս երգչուհին սուլել է, անհամբեր ու հոգնած տեսք է ունեցել։ Միջադեպից հետո աստղը ներողություն է խնդրել երկրպագուներից։