Բարսելոնայում քանդում են լեգենդար Կամպ Նոու մարզադաշտի տրիբունաները (տեսանյութ) (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բարսելոնայում քանդում են լեգենդար Կամպ Նոու մարզադաշտի տրիբունաները (տեսանյութ)

«Բարսելոնան» սկսել է լեգենդար «Կամպ Նոու» մարզադաշտի վերանորոգման նախագիծը:

Շինարարները սկսել են քանդել «Բարսելոնայի» մարզադաշտի տրիբունաների մի մասը։ Կատալոնական թիմը ժամանակավորապես տեղափոխվել է Օլիմպիական Արենա, որտեղ կխաղա մինչև 2024 թվականը։

Վերակառուցումից հետո մարզադաշտը 99354 հանդիսականի փոխարեն կկարողանա 106000 երկրպագուի տեղավորել:

«Կամպ Նոու» կառուցվել է 1957 թվականին։ 66 տարվա ընթացքում մարզադաշտը երկու անգամ վերականգնվել է։ Ներկայիս նախագծի բյուջեն կկազմի ավելի քան 1,5 միլիարդ դոլար։