Ատամնաբույժ Միխայիլ Տրիֆոնովը հայտնել է, թե երբ ավելի լավ կլինի լվանալ ատամները՝ առավոտյան նախաճաշից առաջ, թե հետո։ Այդ մասին հայտնում է «Lenta.ru»-ն։
Ըստ Տրոֆիմովի՝ առավոտյան ատամները լվանալու օպտիմալ ժամանակը կախված է այն հանգամանքից, թե ինչ է արել մարդը գիշերը։ Եթե նա կերել է անմիջապես քնելուց առաջ, ապա բերանի խոռոչի հիգիենայի մասին պետք է հոգալ նախաճաշից առաջ:
Մնացած բոլոր դեպքերում բժիշկը խորհուրդ է տվել ատամները լվանալ առավոտյան ճաշից անմիջապես հետո, այլ ոչ թե դրանից առաջ։ Դա անհրաժեշտ է սննդի մնացորդներն ու ատամնափառը հեռացնելու համար, որոնք մնում են էմալի վրա ուտելուց հետո:
Ատամնաբույժը վտանգավոր է անվանել շատ ռուսաստանցիների սովորությունը, երբ օրվա ընթացքում նրանք ամեն անգամ ուտելուց հետո ատամները մաքրում են։ Ըստ նրա՝ էմալի վնասումն իր հերթին կարող է առաջացնել կարիեսի զարգացում և ի հայտ բերել ատամի խիստ զգայունություն։