
«Comedy Club Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն իր Ինստագրամյան էջում հրապարակել է արցախցի երեխայի լուսանկար՝ սատարելով արցախցիներին, որոնք արդեն ամիսներ շարունակ շրջափակման մեջ են, իսկ երեխայի լուսանկարին կից գրել է. «Արցախ-Հայաստան, Հայաստան-Արցախ»:
Նշենք, որ երեկ հանրահավաքներ են եղել Մարտունի և Մարտակերտ քաղաքներում: Իսկ Ասկերանից երթի մասնակիցները Իվանյան են հասել: Հազարավոր ցուցարարներ էլ Ստեփանակերտից են Իվանյան հասել՝ խաղաղապահների տեղակայման վայր: Հրապարակում հնչած պահանջները հերթական անգամ ներկայացվել են ռուս խաղաղապահներին: Կայացել է պետական նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ ԱԺ ներկայացուցչի եւ ՆԳ նախարարի հետ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հանդիպումը: Օդանավակայանում աշխատել է նաեւ մեր նկարահանող խումբը: