Կանխվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Մարգարիտա Սիմոնյանի և Սոբչակի սպանությունը. ԱԴԾ
Advertisement 1000 x 90

Կանխվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Մարգարիտա Սիմոնյանի և Սոբչակի սպանությունը. ԱԴԾ

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը: Այդ մասին, 24news-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

««Պարագրաֆ-88» խմբավորման նեոնացիստները հետախուզություն էին իրականացնում Սիմոնյանի եւ Սոբչակի աշխատանքի եւ բնակության հասցեներում։ Յուրաքանչյուր սպանության համար՝ 1,5 մլն ռուբլի վարձատրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուժայինները ձերբակալվածներից առգրավել են Կալաշնիկովի ինքնաձիգ, 90 փամփուշտ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, նացիստական սիմվոլիկա և գրականություն, ինչպես նաև կապի միջոցներ և համակարգիչներ։

Սիմոնյանը մեկնաբանել է իր դեմ մահափորձի կանխումը.«Շարունակում ենք աշխատել․ եղբայրնե՛ր»։