Միլիարդատեր Բաֆեթի կինը բողոքել է 4 դոլար արժողությամբ սուրճի գնից
Advertisement 1000 x 90

Միլիարդատեր Բաֆեթի կինը բողոքել է 4 դոլար արժողությամբ սուրճի գնից

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ ներդրող Ուորեն Բաֆեթի կինը՝ Աստրիդը, բողոքել է 4 դոլար արժողությամբ սուրճի գնից:

Ինչպես գրում է New York Post-ը, դա տեղի է ունեցել Sun Valley հարուստների ամառային հանգստավայրում:

Ըստ պարբերականի՝ Աստրիդ Բաֆեթը բողոքել է առավոտյան սուրճի գնից՝ չնայած իր 92-ամյա նախագահ ամուսնու կարողությունը գերազանցում է 115 միլիարդ դոլարը: Աղբյուրը հաստատում է, որ 4 դոլար արժողությամբ սուրճն ամենամատչելին է Sun Valley հանգստավայրում:

Ըստ New York Post-ի՝ տիկին Բաֆեթը բողոքել է, որ «կարող էր նույն գնով մեկ ֆունտ սուրճ ստանալ մեկ այլ վայրում»:

Չնայած իր հարստությանը, Ուորեն Բաֆեթը ևս չափազանց խնայող լինելու համբավ է վաստակել.միլիարդատեր լինելով հանդերձ՝ նա շարունակում է ապրել Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքի նույն տանը, որը 1958 թվականին նա գնել է 31.500 դոլարով: Հաղորդվում է, որ նա նաև զեղչով ձեռք է բերում վնասված մեքենաներ, իսկ իր նախաճաշը գնում է McDonald’s-ից: