2023 թվականի ամառը նշանավորվեց TikTok-ում նոր միտումով՝ #lattemakeup-ով։ Եվ խոսքը ոչ թե սուրճի, այլ գլամուրային դիմահարդարման մասին է։
Latte Makeup-ը հավաքել է 88,9 միլիոն դիտում՝ ցուցադրելով տաք ու յուղալի գույների գունապնակ, որը հիշեցնում է ձեր սիրած լատեի համը, բայց դեմքի համար: Դիմահարդարման այս թրենդը ներառում է նյուդ, շագանակագույն եւ բրոնզե երանգներ, որոնք հիշեցնում են կարամելային համբույրներ եւ արեւահարված մաշկ: Այս մասին հայտնում է Hypebae-ն։
Այս միտումի հետեւում կանգնած տաղանդավոր դիմահարդարը Թանիել Ջայն է: Ըստ նրա՝ Latte Makeup թրենդը զարգացնելու գաղտնիքը շատ բրոնզ օգտագործելն է։
Ինչպե՞ս անել լատտե ոճի դիմահարդարում
Եթե ցանկանում եք տիրապետել Latte դիմահարդարման միտումին, Թանիել Ջայը կօգնի Ձեզ: Վերջերս Instagram-ի տեսահոլովակում նա կիսվել է այս ջերմ ու յուղալի տեսք ստեղծելու ճշգրիտ քայլերով: Ըստ Թանիելի՝ այս միտումին հասնելու բանալին շատ բրոնզե եւ կարամելային երանգներ օգտագործելն է։ Ցանկալի կարամելային տեսք ստեղծելու համար կարեւոր է օգտագործել դեղին հիմքով արտադրանք ու խուսափել կարմիր գույնից: Այսպիսով, դիմահարդարման միջոցներ ընտրելիս համոզվեք, որ դրանք դեղին, ձիթապտղի կամ կարամելային են։
Տաք, յուղալի Latte դիմահարդարում ստեղծելու համար Թանիելը սկսեց կիրառել ICONIC London Radiance Booster դեմքի այն հատվածներում, որտեղ սովորաբար բրոնզատոր էր կիրառվում: Օգտագործեք բրոնզատոր՝ այս հատվածներին խորություն հաղորդելու համար: Տոնային քսուքի փոխարեն նա ընտրել է Charlotte Tilbury-ի «Beautiful Skin» փայլուն քողարկիչը՝ դեմքին ծավալ հաղորդելու համար։ Անցնելով աչքերին՝ նա խորհուրդ է տալիս օգտագործել նյուդ կամ շագանակագույն մատիտ՝ թարթիչների վերին եւ ստորին գիծը սահմանելու: Այնուհետեւ վերցրեք ձեր դեղնա-շագանակագույն կամ կարամելային ստվերաներկը եւ սահեցրեք այն հատվածների վրա, որտեղ քսել եք բրոնզերն ու մատիտը: Ընդգծեք թարթիչների ստորին գիծը՝ ավելի շատ դրամատիզմի համար:
Նուրբ, բայց նկատելի էֆեկտի համար Տանիելն առաջարկում է սեւի փոխարեն օգտագործել շագանակագույն աչքերի մատիտ:
Վերջին փուլում դիմահարդարը դեմքի կենտրոնին քսել է ֆիքսող դիմափոշի։ Ի վերջո, նա օգտագործել է MAC Cosmetics «Cork» շուրթերի մատիտը՝ ուրվագծելու եւ կենտրոնում նյուդ շրթներկով լրացնելու համար։ Սա ձեր շուրթերին կտա բնական եւ փայլուն տեսք։