Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ 150 րոպե ֆիզիկական ակտիվությունն օգուտ է բերում սրտին՝ անկախ նրանից, թե մարդը դրանք բաշխում է ամբողջ շաբաթվա ընթացքում, թե մեկ-երկու օրվա ընթացքում, գրում է JAMA-ն։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր եւ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է ընդհանուր առողջությունը, բայց պարզ չէ, թե արդյոք կենտրոնացված վարժությունը կարող է ապահովել նույն օգուտները, ինչ ավելի հավասարաչափ բաշխված ակտիվությունը։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ֆիզիկական ակտիվության բարձրացմանն ուղղված միջամտությունները, որոնք նույնիսկ կենտրոնացած են շաբաթը մեկ կամ երկու օրվա ընթացքում, կարող են բարելավել սրտանոթային առողջությունը»,-նշել են հետազոտության հեղինակները։
Այժմ գիտնականները նախատեսում են գնահատել, թե արդյոք հանգստյան օրերին ակտիվությունը կարող է կախված լինել հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ։