Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այո, Արցախի հարցը չի լուծվել, և նույնիսկ այն պարագայում, երբ Ալիևի թելադրանքով հայկական իշխանություններն շարունակաբար զիջում են, դրանից տարածաշրջանային խնդիրներն էլ ավելի են խորանում։
Դա տեսանելի և պարզ ճշմարտություն է, որից փախչել ոչ ոք չի կարող։
Այսօր կա Արցախի խնդիրը, արցախցիների խնդիրը, և մշտապես լինելու է․․․
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի առանցքային մեսիջը Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին նաև այն էր, որ հայկական կողմի պրոբլեմները վերածվելու են տարածաշրջանային լուրջ խնդիրների, ու մեծ տերությունների կողմից՝ իրենց շահերից ելնելով այս կամ այն խնդրի վրա աչք փակելը նախևառաջ ռեգիոնալ մարտահրավերների առաջ է կանգնեցնելու հենց Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին։