«Սերժ Սարգսյանի նամակին տրամաբանորեն պետք է հաջորդեն թուրքերին Հայաստանից վռնդելուն ուղղված երկար սպասված կտրուկ գործողությունները». Նարեկ Մալյան
Advertisement 1000 x 90

«Սերժ Սարգսյանի նամակին տրամաբանորեն պետք է հաջորդեն թուրքերին Հայաստանից վռնդելուն ուղղված երկար սպասված կտրուկ գործողությունները». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմեց Բայդենին, Պուտինին, Մակրոնին խնդրելով ստիպել դիկտատորին բացել Արցախի կյանքի ճանապարհը: Բաց նամակն ամբողջությամբ իմ պատին է, սակայն որքանով ես եմ հասկանում այս խնդրանքը վերջին միջոցն է, որին տրամաբանորեն պետք է հաջորդի հայկական ամբողջ հասարակաքաղաքական դաշտի համախմբումը և թուրքերին Հայաստանից վռնդելուն ուղղված երկար սպասված կտրուկ գործողությունները:

Սերժ Սարգսյանը Արցախի բլոկադայի երկու հիմնական մեղավորների է նշում՝ փորձառու դիկտատորը (Ալիև) և անլուրջ, անկարողը (Փաշինյան) միասին պատասխանատու են Արցախում գերության մեջ հայտնված, սովամահ լինող մարդկանց ճակատագրերի համար: Այդ երկուսը միահամուռ ուժերով Հայաստանի հանրությանը սպառնում են պատերազմով:

Երբ կլինեն գործողություններ, ես պատրաստ եմ իմ ընկերների, հարազատների, համակիրների հետ լինել ամենադժվար և վտանգավոր կետում, պատրաստ եմ իմ ձեռքերով թշնամու և դավաճանի կոկորդից բռնել և սեղմել այնքան, որ խռխռոցը լսվի, պատրաստ եմ անձամբ լինել դավաճանների դահիճը, պատրաստ եմ կատաղի և անզիջում կռիվ տալ առանց հետ նայելու:

Կռիվ տալ և անպայման հաղթել էս շակալներին:

Առայժմ այսքանը, հետո ավելի մանրամասն կխոսենք:
#չքնեք»։