Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, մոտ է ժամանակը, երբ կպարզենք, թե քպականներից ովքեր են պատրաստ մեռնել հանուն նիկոլ փաշինյանի: Մեռնելը միայն ֆիզիոլոգիական մահը չէ: Մեռնելու տարբեր ձևեր կան՝ ամոթից կամ խայտառակությունից մեռնել, իրենց և իրենց սերունդների կենսագրությունը վերջնական ապականել և այլն:
Վիգեն խաչատրյանի անփառունակ վախճանը ցույց տվեց, որ այն նիկոլականները ովքեր ակտիվորեն կիսում են դավաճանության խարանը նույնիսկ ֆիզիոլոգիական մահից հետո հանգիստ չեն ունենալու:
Սա զուտ գրում եմ, որպեսզի, երբ նայեք որևէ նիկոլականի աչքերի մեջ մտքում փորձեք հասկանալ, թե այդ մարդը պատրաստ է արդյոք մեռնել հանուն նիկոլի…
Նիկոլը տարբեր խողովակներով սրանց համոզել է, որ ամեն ինչ վերջում լավ է լինելու, քպականները որևէ խնդիր չունեն, հանրության ատելությունը կենտրոնացած է բացառապես նիկոլի և նրա ընտանիքի շուրջ, դե, իսկ նիկոլենք «հերոսաբար» դիմանում են և հարվածները իրենց վրա են վերցնում:
Իրականությունը ուրիշ է, քպականներ ջան: Իրականությունը ձեզանից թաքցնում են: Իրականության հետ առերեսումը լինելու է արագ, հանկարծակի և շատ ցավոտ:
Իրականությունն այն է, որ շուտով վերջանալու է կոլեկտիվ անպատասխանատվության երանելի վիճակը և սկսելու է անհատական պատասխանատվության սարսափելի ժամանակը:
Այլևս անհնար է լինելու թաքնվել նիկոլի հետևում: Անհատական պատասխանատվությունը չոքելու է անհատապես բոլորի դռանը: Իսկ նիկոլը որևէ մեկին փրկելու մտադրություն չունի:
Այնպես որ՝ հիմիկվանից մտածեք՝ պատրա՞ստ եք մեռնել հանուն նիկոլի…»։