Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը եւս մեկ անգամ օգտագործել է իր ինստագրամյան հարթակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն անդրադառնալու համար։ Օրկյանը դա համարել է 21-րդ դարի ցեղասպանություն, համամարդկային ճգնաժամն, որը պարտադիր լուծման կարիք ունի։
«Հանցագործությունը հանցագործության հետեւից, բայց միեւնույն է՝ ոչ մի մեդիա հարթակ չի քննարկում հայերի էթնիկ բնաջնջումն այդ շրջանում։ Մարդասիրական օգնություն է ուղարկվել այնտեղի բնակչությանը, բայց ադրբեջանցի զինվերներն ու ադրբեջանական կառավարությունը փակ են պահում այն միակ ճանապարհը, որով օգնությունը կարող է հասնել մարդկանց։ Մինչ աշխարհը լռում է, հայերը մահանում են։ Մեր հարեւան երկրների նպատակն է այդ շրջանի բոլոր հայերի ոչնչացումը, որպեսզի Ադրբեջանը այդ հողն իրենը հայտարարի։ Եվ ոչ մի մարդասիրական կամ բարեգործական կառույց ոչ մի քայլ չի անում ատելության վրա հիմնված այս հանցանքները դադարեցնելու համար»,-իր խոսքում նշում է մեր հայրենակիցը,-«Սա համամարդկային ճգնաժամ է, որն անհապաղ լուծման կարիք ունի»։