«Ուժը Հայրենյաց» կուսակցությունից Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ եմ ստացել․ Լիլի Մորտո
Advertisement 1000 x 90

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունից Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ եմ ստացել․ Լիլի Մորտո

Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ է ստացել «Ուժը Հայրենյաց» կուսակցությունից։

Նա տեղեկացրեց, որ առաջարկը ստացել է «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կնոջից՝ Նատալյա Ռոտենբերգից։

Առայժմ Լիլիո Մորտոն փակագծեր չի բացում՝ քաղաքականություն մտնելու առաջարկն ընդունի՞ և ներառված լինի «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում, թե՞ ոչ։

«Հիմա ոչ մի ինֆորմացիա չեմ կարող ասել, կարող եմ միայն հաստատել, որ առաջարկ ստացել եմ։ Այլ բան չեմ կարող ասել»,- ասաց Մորտոն՝ այլ հարցերի չպատասխանելով։

Նշենք, որ «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավարը գործարար Տիգրան Արզաքանցյանն է, իսկ կուսակցության ցուցակը գլխավորելու է Նելլի Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին:



Նման նյութեր