«Այնքան կեղտոտ նամակներ ունեմ, այնքան չարախոսություն, պիտակներ ու մեղադրանքներ եմ ստացել». Իննա Խոջամիրյան
Advertisement 1000 x 90

«Այնքան կեղտոտ նամակներ ունեմ, այնքան չարախոսություն, պիտակներ ու մեղադրանքներ եմ ստացել». Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է արցախցի երեխայի լուսանկար՝ պատմելով, որ մեղադրանքներ է ստացել և բազմաթիվ չարախոսություններ:

«Այնքան կեղտոտ նամակներ ունեմ, այնքան չարախոսություն ու պիտակներ ու մեղադրանքներ եմ ստացել: Պարզապես նրա համար, որ ապրում եմ, ուղղակի, որ կոկորդս չեմ պատռում Արցախի համար ու լուռ եմ, թե իմ կոկորդ պատռելը կբացեր այդ ճանապարհը` երդվում եմ պատրաստ եմ, բայց, թե ուզում եք, որ ես էլ Արցախի համար «կոկորդ պատռելու» անունի տակ ձեր պես ցեխ շպրտեմ իմ մյուս հայրենակիցների վրա, ատելություն սերմանեմ, դավաճաններ փնտրեմ, մեկին թաղեմ, մյուսին անիծեմ, հայհոյեմ, չարանամ, ապա հանգիստ թողեք ինձ: Ամենաշատն ինչ ես ուզում եմ, որ այս նկարի ամենամաքուր, բայց արդեն տանջված ու լիքը բան տեսած աչուկներն այս ամենը չտեսնեին ու եթե ճար կա` չտեսնեն այսուհետ: Մենք երևի աղավաղված մանկություն ենք ունեցել, որ այսքան չարացել ենք իրար հանդեպ: Ամենաշատն ինչ ուզում եմ` այս մի բուռ հողի նոր ու մատղաշ սերունդը ևս աղավաղված մանկություն չունենա, եթե հնարավոր է դա, իսկ ես իմ մասին մի մտահոգվեք, 2020-ից այս կողմ ես ամեն գիշեր աղոթում եմ քնելուց առաջ, որ հաջորդ առավոտյան մղձավանջի մեջ չարթնանամ նորից, չնայած մղձավանջի մեջ էլ ապրում ենք: Ես գոնե հավատում եմ, որ մի տեղից մի լույս կվառվի: Ես այդ հույսը փայփայում եմ, որ մինչ օրս գրողը տանի ու դա եթե ձեզ` մեծարգո պսևդոհայրենասերներիդ չի բավարարում, ինձ բուժում է մասամբ: Մնացածդ հետաքրքիր չեք: Հ.Գ. նկարը` հացի հերթից տուն վերադառնալիս»,- գրել է դերասանուհին: