ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանն է Օլիվիե Դըկոտինյին փոխել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի հետնանկարը՝ տեղադրելով Արարատ լեռան լուսանկարը։
Նա նաև հայերենով գրառում է կատարել՝ անդրադառնալով Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի և Արագածոտնի մարզի Թալին քաղաքի համագործակցությանը։
«Հայաստանի տոկունությունը երևում է իր մարզերում: Շնորհակալություն Բուրգ լե Վալանսի քաղաքապետ տիկին Մարլեն Մուրիեին և նրա թիմին այս այցի համար, որի շնորհիվ ամրապնդվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հետ համագործակցությունը»,- գրել է նա։