Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հրապարակեց ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Առաջին տասնյակում առաջին կինը Արփինե Հովհաննիսյանն էր, երկրորդը` Մարգարիտ Եսայանը:
Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պատգամավոր Վարդան Այվազյանի օգնականները՝ Մարիա Բարեղամյանն ու Մարիամ Ավետիսյան նույնպես հանգրվանել են ՀՀԿ ցուցակում, վերջինը՝ 40-րդն է։ Նշենք, որ ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երրորդ կինն է, չորրորդ կինը` վարչապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը: