Այս տարածված ու սիրված քաղցրավենիքի ամենավնասակար տեսակը սպիտակ շոկոլադն է։ Այս մասին «Вечерняя Москва» պարբերականի հետ զրույցում ասել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան։
«Սպիտակ շոկոլադի մեջ կակաոյի հատիկներ չկան, մինչդեռ շոկոլադի հիմնական օգուտը հենց դրանց մեջ է, քանի որ դրանք պարունակում են սպիտակուցներ, հակաօքսիդանտներ և մի շարք այլ նյութեր։ Բացի այդ, սպիտակ շոկոլադի մեջ կան շատ անհասկանալի հավելումներ», – պարզաբանել է սննդաբանը։
Նրա խոսքով՝ եթե շոկոլադի պիտակի վրա դրա բաղադրությունը երկու տողից ավելի է, ապա այն խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ նման մթերքը, ամենայն հավանականությամբ, պարունակում է մեծ քանակությամբ ոչ շատ օգտակար հավելումներ։