Վերոնայի համալսարանի մասնագետների թիմը պարզել է, որ էսպրեսոն օգտակար է Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում:
Լաբորատոր փորձարկումների ընթացքում հեղինակները ուսումնասիրել են սուրճի մեջ պարունակվող միացությունների ազդեցությունը Ալցհեյմերի հիվանդության հետ կապված տաու սպիտակուցների վրա: Էսպրեսոյի քիմիական բաղադրությունը որոշվել է միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրասկոպիայի մեթոդով։
Հետագա փորձերի համար ընտրվել են կոֆեինը, տրիգոնելինը, ֆլավոնոիդ գենիստեինը եւ թեոբրոմինը:
Էսպրեսոյի, կոֆեինի կամ գենիստեինի կոնցենտրացիայի ավելացման հետ մեկտեղ ֆիբրիլները կրճատվել են եւ ավելի մեծ շերտեր չեն ձեւավորել։ Պարզվել է, որ կրճատված ֆիբրիլները ոչ թունավոր են բջիջների համար։
Մասնագետները նշում են, որ արդյունքները նախնական են, եւ նոր հետազոտություններ կպահանջվեն ստացված եզրակացությունը հաստատելու համար: