«Բարբին» շարունակում է ռեկորդներ սահմանել։ Երկու շաբաթվա ընթացքում ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է 1 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Հանրաճանաչ տիկնիկի կյանքի մասին ֆիլմը Գրետա Գերվիգին պաշտոնապես դարձրեց աշխարհում առաջին կինը, ով նկարահանեց նման վարձույթով ֆիլմ։ Եվ սա, իհարկե, չի կարող չտպավորել: Ի դեպ, «Բարբին» նաեւ ռեկորդ է սահմանել կինովարձույթի ռեկորդ՝ կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի շարքում։
Հիշեցնենք, որ «Բարբի» ֆիլմը պատմում է հայտնի տիկնիկի, նրա սիրելի Քենի եւ նրանց ընկերների արկածների մասին։ Ըստ սյուժեի՝ Բարբիին վռնդել են Բարբիլենդից։ Այժմ նա ստիպված է գնալ իրական մարդկանց աշխարհ՝ նոր պատմություններ փնտրելու:
Նշենք, որ «Բարբի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Մարգո Ռոբիի եւ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ կայացել է հուլիսի 21-ին։ Մեկ օրում ֆիլմը վաստակել է 22 մլն դոլար։