Ինչպես նախազգուշացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը, բարձր ջերմաստիճանի ազդեցությունը կարող է վտանգավոր լինել բոլորի համար, սակայն առավել խոցելի են.
մանկահասակ երեխաները,
65 և բարձր տարիքի անձինք,
ավելորդ քաշ ունեցող անձինք,
գերծանրաբեռնված աշխատանք իրականացնող անձինք,
հաշմանդություն, քրոնիկ հիվանդություններ, հոգեկան խանգարումներ ունեցող անձինք։
Լուրջ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում օրական առնվազն երկու անգամ այցելել մեծահասակներին կամ խոսել նրանց հետ՝ պարզելու արդյոք առկա են ջերմային հարվածի նշաններ, թե ոչ։ Մանկահասակ երեխաներին անհրաժեշտ է առավել հաճախ ուշադրություն դարձնել։