Nike-ը դարձել է սպորտային կոշիկների ամենահայտնի ապրանքանիշը։ Սա ցույց է տալիս Statista-յի վերջին ուսումնասիրությունը։ Այն պնդում է, որ սպորտային բրենդը զբաղեցնում է համաշխարհային շուկայի 18%-ը։ Դրան հաջորդում է Jordan-ը՝ 11% եւ adidas-ը՝ 9%-ով։
Երրորդ եւ չորրորդ տեղերում են Skechers-ը եւ Vans-ը՝ յուրաքանչյուրը շուկայի 7%-ով: Նրանց հաջորդում է Moonstar-ը՝ 5%-ով, մինչդեռ Converse-ը եւ New Balance-ը ունեն շուկայի 4%-ը։ Զեկույցը չի վերաբերում զուտ ֆունկցիոնալ սպորտային կոշիկներին, այլ կենտրոնանում է սպորտային կոշիկների վրա, որոնք կրում են առօրյա կյանքում:
Մասնավորապես, վազքի եւ ֆուտբոլի կամ թենիսի մասնագիտացված կոշիկները ներառված չեն այս զեկույցում։ Շուկան ինքնին գնահատվում է 75 միլիարդ դոլար։ Ակնկալվում է, որ մինչեւ 2028 թվականը վաճառքները կհասնեն 100 միլիարդի։