Ռուսաստանաբնակ հայ շոումեն պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որին կից գրել է.
«Առաջին անգամ հանդիպեցի իտալացու, ով պնդում է, որ հայ է։ Առավել հաճախ հայերը պնդում են, որ իրենք իտալացի են, իսկ եթե լուրջ՝ նկարում Միլանի «Ինտերի» իմ սիրելի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է»։