«Քայլիստների հերթական զավեշտը. Գյումրիի փոխքաղաքապետի համար Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը «պարոն» է». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Քայլիստների հերթական զավեշտը. Գյումրիի փոխքաղաքապետի համար Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը «պարոն» է». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քայլիստների ինտելեկտուալ մակարդակից և փնթի աշխատանքից արդեն պետք էլ չէ զարմանալ… Քայլիստ պաշտոնյայի՝ Սուրիկ Պապիկյանի բարեկամ, Գյումրիի փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի գլուխգործոցին քիչ առաջ ծանոթացա համացանցում, որն իր էջում տեղադրել էր օգտատերերից մեկը…

Պարզվում է, Պապիկյանի համար Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը «պարոն» է…

Դե իսկ գրության փնթիության այլ մանրամասներին չեմ էլ անդրադառնա…

Հավելեմ, որ քայլիստ-ազգակործաններն առաջին անգամ չէ, որ միմյանց դիմելուց խայտառակվում են… Օրինակ՝ հանրաճանաչ քայլիստուհի ԱԼփոն վերջերս ԱԺ ամբիոնից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին «պարոնով» դիմեց…

Ի դեպ, քայլիստների մեջ «պարոններ» չկան՝ սկսած ֆյուրեր Նիկոլից վերջացրած շարքային ինչ-որ գեղցի (գյուղացու հետ չշփոթել) քայլիստով…»