Ամռան շոգ եղանակին հարկավոր է սովորականից շատ հեղուկներ օգտագործել, անգամ ծարավի զգացում չունենալու դեպքում։ Այս մասին նախազգուշացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը՝ շեշտելով, որ մեծ քանակությամբ հեղուկը կօգնի զովանալ ու պաշտպանվել շոգից։
Ըստ կենտրոնի տարածած հաղորդագրության՝ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը։
Միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում խուսափել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքներից։
Բացի այդ, հարկ է հիշել, որ շաքարային դիաբետ, սրտանոթային համակարգի հիվանդություններ կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն միայն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո։