Brigham Young University-ի 29-ամյա շրջանավարտ Էրիկա Մահտերյանը ներառվել է Forbes-ի «30-ից երիտասարդ 30-ի» («30 Under 30») 2023թ. ցուցակում։ Նա ներառվել է «Կրթություն» կարգի մեջ։
Էրիկա Մահտերյանը Leland-ի հիմնադիրներից է, որը հիմնել է 2021թ. սկզբին Ջոն Կելիկերի հետ միասին, որպես նախնական փուլի շուկա, որը միավորում է ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին կարիերային մարզիչների հետ միասին։ Երկյակը 5 մլն դոլար էր ներգրավել ներդրողներից, վարձել թիմի 10 հաստիքային անդամ եւ ստեղծել ցանց ավելի քան 250 մարզիչների ցանց, որոնք սպասարկել են հազարավոր օգտվողների։
2016թ. Brigham Young University-ի Student Spotlight ծրագրում նա պատմել է, որ մեծացել է՝ հետեւելով, թե ինչպես է հայրը՝ հայ երկու ներգաղթյալների զավակը, կառուցում սեփական բիզնեսը՝ Robert Mahterian Architecture, Inc-ը։