
Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի օր մաեստրո Մանսուրյանին ուղեկցում էի Կոտայքի մարզային գրադարան, որտեղ և իմացա, որ մի 8 տարեկան աղջնակ հերթագրվել է մի գրքի, որը նա կստանա այն ժամանակ, երբ կդառնա 13 տարեկան, քանի որ այդ գրքից գրադարանում մի հատ է, իսկ մարզում սա ամենահագեցած գրադարանն է:
6000000$-ով կարելի էր 3000 անուն գրքով համալրել 300 գրադարան: Իսկ սրանք մի համերգի վրա են ծախսում: Թող կորչի այսպիսի իշխանությունը»: