Հռոմի Ֆրանցիսկոս պապը, փետրվարի 15-ին Վատիկանում կայացած ավանդական ընդհանուր ունկնդրության ընթացքում դիմելով հավատացյալներին, հորդորել է պահպանել հավատի միասնությունը, ինչպես նաև քրիստոնեական հոգևոր և մշակութային ավանդույթները Եվրոպայում:
Փետրվարի 14-ին, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշում է Եվրոպայի սուրբ հովանավորներ Կյուրեղի և Մեթոդիոսի հիշատակի օրը, քահանայապետն առավոտյան պատարագ է մատուցել Վատիկանի սուրբ Մարթայի տան մատուռում:
«Երեկ մենք հիշեցինք Եվրոպայի սուրբ հովանավորներին՝ վանական Կյուրեղին և եպիսկոպոս Մեթոդիոսին: Սալոնիկից այս երկու եղբայրներն Ավետարանը բերեցին սլավոնական ժողովուրդներին: Նրանք այսօր էլ Եվրոպային և մեզ բոլորիս հիշեցնում են հավատի միասնությունը, քրիստոնեական մշակույթի ավանդույթը պահպանելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Ֆրանցիսկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: