
news.am-ը գրում է. «Մինչ Հայաստանի բնակիչները սգում են գիշերը Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի 11 զոհերի կորուստը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրում է իր իրականությունում։ ԱԺ նախագահի անդորրը կարծես թե երկրում տեղի ունեցող ոչինչ չի կարող խաթարել։
11 զոհերի եւ ծանր վիճակում գտնվող 6 վիրավորների մասին տեղեկությունների ֆոնին նա հերթական լուսանկարներն է հրապարակել ինստագրամյան իր էջում, թե ինչպես է անցկացնում հանգիստն Օսլոյում»։