«Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև չգիտեմ՝ ով ինչ տեսանյութ է նկարահանել. եթե ինչ-որ մեկը իրեն տեսանյութից հանել է, դա ամոթալի է: Ես չեմ կարծում, որ Վահագն Ալեքսանյանը որևէ մեկին տեսանյութից հանել է:
Մյուս կողմից, այն, ինչ իրականացրել է Կառավարությունը, Երևանի ավագանին, այն, ինչը նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վերագրել միայն մեկ հոգու… Կառավարությունն է էդ վարկի պատասխանատուն, Կառավարությունն է էդ վարկը մարում»,- Էրեբունի վարչական շրջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հրապարակմանը, ըստ որի՝ «իրեն կադրից ջնջել են»: