Քիչ առաջ Ազատության հրապարակում ԱԺԲ անդամ Արա Պապյանը հայտարարել է. «Հիմա ես ձեզ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը վերջացած է և Արևելքի, և Արևմուտքի համար։ Իր գնալու հարցը արդեն լուծված է։ Համբերեք, այս ամբողջը շատ սիրուն կձևավորվի, կլինի»։
«Ես նորից եմ ասում, որ այս հարցը լուծված է, լուծված։ Նիկոլը չկա այլևս որպես քաղաքական գործիչ։ Իր միակ հենարանը ոստիկանությունն է։ Այո, մեր փողերով պահվող ոստիկանությունը, սակայն ոստիկանությանն էլ չի կարողանալու պահել, որովհետև, օրինակ, պարեկների աշխատավարձի մի մասը Արևմուտքն է տալիս, իսկ նրանց նույնպես հասկացնելու են, որ եթե չպահեք ձեզ այնպես, ինչպես ժողովրդավար երկրում, ապա կզրկվեք այդ աշխատավարձից»,- վստահեցրել է Արա Պապյանը։