
Լրագրող Կորյուն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե ՀՀ-ն չի կարող ապահովել իր իսկ կողմից անձնագիր ստացած քաղաքացու անվտանգությունը, ապա ՀՀ-ն այլևս գույություն չունի:
Բոլորիս անձնագրերում, այդ թվում Ադրբեջանի կողմից առևանգված մեր հայրենակիցների անձնագրերում գրված է, որ այդ անձնագիրը կրողը գտնվում է ՀՀ-ի հովանու ներքո, եթե ՀՀ իշխանությունը 3 օր հետո իր քաղաքացիներին հետ չբերի, ապա կամ ՀՀ գոյություն չունի, կամ մեր բոլորիս անձնագրերը կեղծ են ու որևէ արժեք չունեն: Իսկ եթե ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչպես դա անել, ապա նրանք մի ճանապարհ ունեն միայն` հրաժարական: Եթե Նիկոլ Փաշինյանը 3 օր հետո ՀՀ քաղաքացիներին հետ չվերդարձնի Հայաստան, ապա նա կեղծ անձնագրերով ընտրված վարչապետ է: