«Քաղաքական տհասությունը սահման չունի։ Ու այստեղ բացարձակ կապ չունի՝ դու Ռուսաստանը սիրում ես, ատում ես, Ռուսաստանի ավտորիտար համակարգը քեզ համար ատելի է, թե ոչ»
Advertisement 1000 x 90

«Քաղաքական տհասությունը սահման չունի։ Ու այստեղ բացարձակ կապ չունի՝ դու Ռուսաստանը սիրում ես, ատում ես, Ռուսաստանի ավտորիտար համակարգը քեզ համար ատելի է, թե ոչ»

Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Ով չի հիշում, հիշեցնեմ՝ սա այն է, որ երբ Պուտինը ժամանի Հայաստան, մեր իրավապահները պիտի (իբր) բռնեն նրան։

Ու զարմանալիորեն այս հիմարությունն ուղեկցվում է որոշ գործիչների ու «վերլուծաբանների» ծափողջույններով։

Իսկ մեր ոխերիմ հարևանը Սոթքում նոր հարձակում է սկսել՝ աչքը Սևանի վրա։

Սա, իհարկե, չի նշանակում, որ եթե ստատուտը չուղարկվեր վավերացման, Ադրբեջանը հարձակում չէր սկսելու։ Կամ որ Պուտինի դեմ այդ քայլը չարվեր, Ռուսաստանը շտապելու էր օգնության։

Քաղաքական տհասությունը սահման չունի։ Ու այստեղ բացարձակ կապ չունի՝ դու Ռուսաստանը սիրում ես, ատում ես, Ռուսաստանի ավտորիտար համակարգը քեզ համար ատելի է, թե ոչ։

Քաղաքական տհասությունը ուղղակիորեն աշխատել ու աշխատում է մեր դեմ»։



Նման նյութեր