Նյու Յորքի տեղական իշխանությունները փետրվարի 15-ի երեկոյան արտակարգ նիստ են անցկացնելու այն բանից հետո, երբ այս քաղաքի շրջաններից մեկի՝ Բրոնքսի մի բնակիչ մահացավ լեպտոսպիրոզա ինֆեկցիոն հիվանդությունից, որը տարածվում է առնետների միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է հայտնել է NBC New York հեռուստաալիքը:
Ըստ տեղական իշխանությունների տվյալների, այդ հիվանդությունը ախտորոշվել է Բրոնքսի ևս երկու բնակիչների մոտ, որոնք այժմ հիվանդությունից ապաքինվել են:
«Հիվանդությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, բայց այն բուժվում է մատչելի հակաբիոտիկներով»,-հայտնել է առողջապահության դեպարտամենտը:
Դեպարտամենտի աշխատակիցներն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում կրծողների դեմ պայքարելու համար:
Բժիշկները Բրոնքսի բնակիչներին խորհուրդ են տալիս խուսափել առնետների կուտակման վայրերից և խնամքով լվանալ ձեռքերը: Սակայն, տեղի բնակիչների խոսքով, առնետներից խուսափել հնարավոր չէ, որովհետև «առնետներն ամենուրեք են, ոչ միայն շենքերում, գնացքներն էլ լիքն են դրանցով»:
Նշվում է, որ անհանգստությունն այնքան մեծ է, որ Կարմիր խաչը ժամանակավոր կացարան է տրամադրել շրջանի ութ ընտանիքների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: