Ամառն Իտալիայում անցկացնելուց հետո Ամալ Քլունին հիմա փայլում է ներսից։ Ուստի զարմանալի չէ, որ հայտնի իրավաբանը, ով Վենետիկում անցկացվող 14-րդ ամենամյա DVF մրցանակաբաշխության հինգ դափնեկիրներից մեկն է, արարողությանը ներկայացել է փայլուն տեսքով:
Հատուկ այս երեկոյի համար Քլունին ընտրել էր վարդագույն ժանյակավոր զգեստ՝ Ջոն Գալիանոյի 2000 թվականի աշնանային հավաքածուից, որը ստեղծված էր Christian Dior-ի համար:
Զգեստը համալրված էր մետազական դետալներով, ինչպես նաեւ փոքրիկ բրոնզե կլատչով եւ ոսկեգույն կրունկներով։ Ամալն իր զարդերը համապատասխանեցրել էր վինտաժային տեսքի հետ: Նրան ուղեկցում էր ամուսինը՝ Ջորջը, ով հագել էր սեւ կոստյում եւ մուգ կապույտ վերնաշապիկ։
Ամալ Քլունին իր վարդագույն լուքը լրացնելու համար ընտրել էր վարդագույն կարմրաներկ ու շրթներկ, իսկ մազերը հարդարված էին «անգլիական իրիս» ոճում, որը ջերմութհուն էր հաղորդել նրա մուգ շագանակագույնին երանգին:
DVF մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, ստեղծվել է դիզայներ Դայան ֆոն Ֆյուրստենբերգի եւ Դիլլեր-ֆոն Ֆուրստենբերգի ընտանեկան հիմնադրամի կողմից՝ աջակցելու համաշխարհային կին առաջնորդներին, հատկապես նրանց, ովքեր ձգտում են բարելավել այլ կանանց կյանքը: Քլունին պարգեւատրվել է մարդու իրավունքների ոտնահարման, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների եւ գենդերային բռնության դեմ պայքարի, ինչպես նաեւ՝ Քլունիի հիմնադրամի կանանց արդարադատության ծրագրում իր աշխատանքի համար: