Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ ռեփեր 50 Cent-ը կորցրել է ինքնատիրապետումը միկրոֆոնի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրան մեկ ուրիշն են բերել փոխարինելու համար, բայց դա էլ չի աշխատել։
Երաժիշտը զայրացած այն բեմ է նետել։ Երբ երրորդն էլ է խափանվել, երգիչը ողջ ուժով այն նետել է հանդիսատեսի կողմը՝ հարվածելով երկրպագուներից մեկի գլխին, հայտնում է Bild-ը։ Վնասվածքն այնքան լուրջ է եղել, որ աղջկան տեղափոխել են հիվանդանոց։
Չնայած միջադեպին, 50 Cent-ը շարունակել է համերգը, երբ միկրոֆոնը, վերջապես, սարքել են: Տուժած երկրպագուհին ոստիկանությունում հայտարարություն է գրել նրա դեմ՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Հարուցվել է քրեական գործ, որում երաժիշտն անցնում է որպես կասկածյալ։