Ջոնի Դեփը հերքել է լուրերն այն մասին, որ հանդիպում է 20-ամյա դերասանուհի Ջեննա Օրտեգայի հետ։
«Կարիբյան ծովի ծովահենների» աստղը հերքել է այն ենթադրությունները, թե ինքն «անձնական կամ մասնագիտական հարաբերություններ ունի Օրտեգայի հետ», հայտնում է Daily Mail-ը: «Դեփը երբեք չի հանդիպել կամ խոսել նրա հետ», – ասել է 60-ամյա դերասանի ներկայացուցիչը: «Նա նրա հետ որեւէ համատեղ նախագծում ներգրավված չի եւ չի էլ պատրաստվում լինել։ Նա ապշած է այս անհիմն ու չարամիտ լուրերից, որոնք նպատակ ունեն վնասել նրա հեղինակությանն ու կարիերային»,- ասել է Դեփի խոսնակը։ Հրապարակման մեջ ասվում է նաեւ, որ 20-ամյա Օրտեգան արձագանքել է սոցիալական ցանցերի իր օգտահաշվում «ծիծաղելի» հայտարարություններին:
«Ես իմ կյանքում երբեք չեմ հանդիպել կամ աշխատել Ջոնի Դեփի հետ։ Խնդրում եմ դադարեցրեք ստեր տարածելը եւ մեզ հանգիստ թողեք»,- նշել է նա։
Խոսակցությունները հայտնվեցին այն բանից հետո, երբ Deuxmoi բամբասանքային բլոգը հրապարակեց, որ Դեփին ու Օրտեգային նկատվել են միասին եւ, հնարավոր է, միասին աշխատել են «Բիտլջուս 2»-ի վրա, որը նախատեսում են թողարկել հաջորդ աշնանը: