«Չեմ համբերում տեսնելու մեմերը». Շոլցը դեմքը վնասելուց հետո առաջին լուսանկարն է հրապարակել
Advertisement 1000 x 90

«Չեմ համբերում տեսնելու մեմերը». Շոլցը դեմքը վնասելուց հետո առաջին լուսանկարն է հրապարակել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սպորտով զբաղվելու ժամանակ վնասվածք ստանալուց հետո առաջին լուսանկարն է հրապարակել։ Դրանում երևում է, որ երկրի ղեկավարի աչքը լուրջ վնասված է:

«Չեմ համբերում տեսնելու մեմերը: Շնորհակալություն բարեմաղթանքների համար: Սա ավելի վատ է երևում, քան իրականում կա»,- X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է կանցլերը: