Շերը բացահայտել է գաղտնիքները, թե ինչպես է իրեն հաջողվում երիտասարդ մնալ 77 տարեկանում։ Good Morning Britain հաղորդման ժամանակ լեգենդար երգչուհին խոստովանել է, որ չի կարող հավատալ, որ շուտով կդառնա 80 տարեկան։
Հարցին, թե ինչպես է իրեն հաջողվում այդքան երիտասարդ մնալ, Շերը պատասխանել է, որ «երբեք չի կտրում իր մազերը եւ չի դադարում ջինսեր կրել»: «Հիշում եմ, որ ես ու իմ ընկերուհի Փոլեթը խոսում էինք այն մասին, երբ ենք պատրաստվում կտրել մեր մազերն ու դադարել կրել ջինսեր… Չեմ կարող հավատալ, որ ինչ-որ պահի ես կդառնամ 80 տարեկան: Բայց ես դեռ կկրեմ ջինսե տաբատ եւ կունենամ երկար մազեր»,- ասել է Շերը՝ հավելելով, որ «իմ ընտանիքի գեները զարմանալի են»:
«Ես հետեւում եմ միտումներին եւ ունեմ շատ երիտասարդ ընկերներ: Ունեմ նաեւ տարիքով ավելի մեծ ընկերներ.. Անկեղծ ասած, ես չեմ փորձում երիտասարդ զգալ, չեմ փորձում երիտասարդ լինել, ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, ինչ էլ որ դա նշանակի»: