Ֆիթնեսի մարզիչ Էդուարդ Շակուլան նշել է գլխացավի դեմ պայքարի լավագույն վարժությունները։
Յոգան և ձգումները, Շակուլայի համոզմամբ, կօգնեն թեթևացնել մկանային սպազմը և բարելավել վիճակը, քանի որ դրանք առավել հաճախ ուղղված են պարանոցի և մեջքի թուլացմանը։ Նա նաև խորհուրդ է տվել նստել աթոռին, իջեցնել ուսերը և թուլացնել վիզը։ Դրանից հետո անհրաժեշտ է կզակը դանդաղ առաջ մղել, մինչև պարանոցի հետևի մասում չնչին լարվածություն առաջանա։
Միաժամանակ մարզիչն ընդգծել է, որ որոշ վարժություններ կարող են վնաս հասցնել առողջական վիճակին։ Օրինակ՝ բարձր ինտենսիվությամբ հաճախակի մարզումները կարող են գլխացավեր առաջացնել գերբեռնվածության կամ ջրազրկման պատճառով: