Յոգայով զբաղվելու օգտակարության մասին, թերևս, բոլորն են առնվազն լսել: Իսկ նրանք, ովքեր անձամբ են ձբաղվում յոգայով կարող են փաստել, որ վերջինս անասելի դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի առողջության վերականգնման և պահպանման հարցում:
Իրականում, յոգան օգտակար է նաև նորածինների համար: Պարզվում է՝ վաղ հասակից յոգայով զբաղվելը նպաստում է մանկան մկանային և նյարդային համակարգի զարգացմանը, ինչպես նաև լավացնում մարսողական համակարգի աշխատանքը:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որում կարող եք տեսնել, թե ինչպես են նորածինները յոգայով զբաղվում, բնականաբար, մասնագետի օգնությամբ: