Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն թուրքական վարչախումբը էսօր ձերբակալել է Գարիկ Գալեյանին, ով 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրն է։ Ով գոնե մեկ անգամից ավել Եռաբլուր այցելել է, հաստատ գիտի պարոն Գալեյանին։
Հիմա էն, ինչ շատերը չգիտեն։ Ուրեմն Գարիկ Գալեյանի հետևից շուտվանից էին ընկել։ Օրինակ՝ «Աշոտիկի առևանգում» օպերացիայի շրջանակներում, երբ Գայանե Հակոբյանի վրա «առևանգումը» կարեցին, նույն էպիզոդով փորձում էին Գալեյանի վրա էլ «Աշոտիկի մահափորձ» կարեն։ Բայց քանի որ Աշոտիկը մահափորձվելու կտորը լավ չէր խաղացել, չստացվեց։
Եվ ահա, տեսել են բան դուրս չի գալիս, որոշել են հին, փորձված մեթոդներին անցնեն ու մարդու ջեբը պլան գցել, ինչն էլ բարեհաջող արել են։
Հիմա ամենակարևորը։ Որպեսզի կանխեն պարոն Գալեյանին հանրային աջակցությունը, սկսել են քննչականի ներսից իրենց ընդդիմադիր ծանոթներին իբր «սլիվեր» տարածել, թե․ «ախպերս, մենակ քեզ ասեմ, մարդու չասես, բայց բառիգության վրա են բռնել, վիդեոյով, բանով»։
Ու տենց «մենակ քեզ եմ ասում»-ները մի 10-20 հոգու, որ էդ անվանարկող խոսակցությունները երաշխավորված նախապես տարածվեն ու կանխեն հանրային աջակցությունը։
Այ տենց դեբիլնիկոլը նախապես ապահովում է հերթական ապօրինության ինֆորմացիոն-հոգեբանական ուղեկցումը։ Դրա համար խորհուրդ եմ տալիս չհետևել այս իշխանությունների պաշտոնական և ոչ պաշտոնական ապատեղեկատվությանը»։