Եղիսաբեթ II-ի մահվան առաջին տարելիցին արքունիքը մինչ օրս չհրապարակված լուսանկար է տարածել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եղիսաբեթ II-ի մահվան առաջին տարելիցին արքունիքը մինչ օրս չհրապարակված լուսանկար է տարածել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պաշտոնական ուղերձ է ձայնագրել, ինչպես նաև տարածվել է թագուհու՝ նախկինում չհրապարակված մի լուսանկար։

Չարլզ III-ը խոսել է այն հատուկ տեղի մասին, որ հանգուցյալ թագուհին մեկընդմիշտ զբաղեցրել է մարդկանց սրտերում և պատմության մեջ։

«Նորին մեծության մահվանից և իմ գահակալությունից մեկ տարի անց մենք մեծ սիրով հիշում ենք նրա երկար կյանքը, անձնվեր ծառայությունը և այն ամենը, ինչ նա նշանակում էր շատերիս համար», – ասել է թագավորը։

Արքունիքը նաև առաջին անգամ հրապարակել է թագուհու գունավոր լուսանկարը, որն արվել է 1968 թ․-ին լուսանկարիչ Սեսիլ Բիթոնի կողմից այն ժամանակ, երբ նկարվում էր 42- ամյա թագուհու դիմանկարը։

Եղիսաբեթ II թագուհին մահացել է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկանում։ Դրանից մի քանի ամիս առաջ թագուհին տոնել էր գահակալության 70-ամյա պլատինե հոբելյանը։