«Հպարտ եմ քեզանով». Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ հայերին Ադրբեջանից պաշտպանելու կոչին
Advertisement 1000 x 90

«Հպարտ եմ քեզանով». Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ հայերին Ադրբեջանից պաշտպանելու կոչին

Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել կանխել հայերի նոր ցեղասպանությունը։ Ինստագրամյան իր էջում նա գրել է.

«Խնդրում եմ նախագահ Ջո Բայդենին կանխել հայերի նոր ցեղասպանությունը։ Ժամանակն է, որ Ամերիկան (ու ամբողջ աշխարհը) գործողություն ձեռնարկի Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու համար»,-ասվում է հեռուստաաստղի հաղորդագրության մեջ։

Քիմ Քարդաշյանի գրառմանը անդրադարձել է նաեւ հայտնի Rolling Stone կայքը։ Քլոե Քարդաշյանը ինստագրամյան իր էջի Story բաժնում կիսվել է կայքի հրապարակմամբ ու գրել,-«Հպարտ եմ քեզանով, իմ գեղեցկուհի քույր»։

Կայքի անդրադարձով կիսվել է նաեւ Քորթնի Քարդաշյանը։