Մանկաբույժն ասել է, թե ինչ սնունդ պետք է տալ աշակերտին
Advertisement 1000 x 90

Մանկաբույժն ասել է, թե ինչ սնունդ պետք է տալ աշակերտին

Մոսկվայի առողջապահության բաժանմունքի գլխավոր մանկաբույժ Բաշլյաևա Իսմայիլ Օսմանովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ աշակերտի համար ամենալավ ընդմիջումը ձուն, պանիրը, բանջարեղենն ու միրգն է:

Նա հավելել է, որ աշակերտը պետք է ընտրի առողջ, սննդարար ու բազմազան սնունդ. այն նաև պետք է երկար ժամանակ թարմ մնա։ Լավ տարբերակ կարող են լինել ընկույզը, չամիչը և մեղրը:

«Խմիչք ընտրելիս նախապատվությունը պետք է տալ ոչ գազավորված ջրին կամ տնական կոմպոտին: Նաև ավելի լավ է օգտագործել ամբողջական հացահատիկային հաց՝ սերմերով և թեփով, ինչը երեխային լրացուցիչ էներգիա կտա»,- պարզաբանել է Օսմանովը։