Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։
27-ամյա աղջիկը երեք տարի հարաբերությունների մեջ է եղել իր ընտրյալի հետ, իսկ հարսանիքի նախօրեին խնդրել է չկրկնել համացանցում տարածված տեսահոլովակը, որում նորապսակները տորթի կտորներ են նետում միմյանց վրա։ Հարսնացուի խոսքով՝ իր մայրը երիտասարդ ժամանակ այս կերպ իր հետ չար կատակ է արել, ինչի արդյունքում աղանդերի դեկորացիայի մի մասը վնասել է իր դեմքը։
Աղջիկը սպառնացել է փեսային, որ այս սցենարը կրկնելը կհանգեցնի բաժանման: Այնուամենայնիվ, հարսանեկան արարողության ժամանակ տղամարդը 500 դոլար արժողությամբ հարսանեկան տորթից կտոր է նետել նրա վրա՝ փչացնելով սիրելիի զգեստը։ Դրանից հետո աղջիկը հեռացել է միջոցառումից՝ չնայած հյուրերի խնդրանքին, որ մնա:
«Դա պետք է լիներ մեր կյանքի ամենաերջանիկ օրը, և նա ամոթով թողեց ինձ բոլորի առջև ինչ-որ կատակի պատճառով: Նա գիտեր, որ ես չեմ կարող հանդուրժել», – ասել է նա:
Հյուրանոցում գիշերելուց հետո աղջիկը ամուսնալուծության հայց է ներկայացրել: