Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքան իր էջում գրում է. ««Մենք Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունենք, և Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»,- սառնասիրտ, հանդարտ տոնով ասում է Պուտինը: Նման հանդարտությունը բնական է:
Մի կողմից, Մոսկվայում գիտակցում են, որ Հայաստանը անվտանգային համակարգը, տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու պոտենցիալ գրեթե չունի, մյուս կողմից՝ ինչքան էլ տարօրինակ հնչի, Ռուսաստանին չի անհանգստացնում Հայաստանում մոլեգնող հակառուսական հիստերիան, որովհետև դա, ի վերջո, Հայաստանին ոչ թե անվտանգային այլընտրանքային երաշխիքներ է բերելու, այլ նոր մարտահրավերներ, ինչը վերջնարդյունքում ուժեղացնելու է կախվածությունը Ռուսաստանից, ընդ որում՝ վերջինիս ազատելով մեր երկրի առջև ստանձնած նույնիսկ ֆորմալ դաշնակցային պարտավորությունների կատարման բեռից:
Մի հանգամանք էլ կա՝ արտաքին գործընկերներն արդեն ամբողջովին «յուրացրել» են Փաշինյանի կերպարը, նրա վարքագծի էպատաժային, արկածախնդիր բնույթը: Եթե Փաշինյանն ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, բոլորը գիտեն, որ դա հանգեցնելու է հակառակ արդյունքի՝ Արցախը դառնալու է Ադրբեջան և վերջ:
Հիմա, երբ Փաշինյանը ասում է՝ Հայաստանը ՀԱՊԿ չէ, թերևս դժվար չէ կանխատեսել, որ նրա քաղաքականության հետևանքով Հայաստանը վերածվելու է Ռուսաստանի կախյալ окраина-ի»: