Բադով աղցան, hապալաս` ընկույզով և խտացրած կաթով. հայտնի է՝ ինչ է Պուտինը ճաշին հյուրասիրել Կիմ Չեն Ընին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բադով աղցան, hապալաս` ընկույզով և խտացրած կաթով. հայտնի է՝ ինչ է Պուտինը ճաշին հյուրասիրել Կիմ Չեն Ընին

Հայտնի է՝ ինչ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրասիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ ռուսատսանում կայացած բանակցություններին հաջորդած պաշտոնական ճաշի ժամանակ:

Սպիտակ, կարմիր գինի, բադով, թուզով և նեկտարինով աղցան, ծովախեցգետինով պելմենիներ, սպիտակ ամուրից ձկնապուր, թառափ՝ կարտոֆիլով և սնկով, տավարի միս՝ տապակած բանջարեղենով: Որպես աղանդեր մատուցվել է չիչխանի շերբեթ, hապալաս` ընկույզով և խտացրած կաթով: