Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրեցի բուժաշխատողները՝ որպես մասսովկա՞ Նիկոլ Անհողի վաղվա երթ-հավաքին
Ըստ Գյումրիում տարածվող համառ լուրերի, պարզվում է երկու օր առաջ Շիրակի մարզպետ քայլիստ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզում գործող հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների հետ և բացի բնագավառի հիմնախնդիրներին առնչվող հարցերը քննարկելուց նաև հրահանգել է վաղը Երևանում կապիտուլյանտ Նիկոլի կողմից ի պատիվ «չրերի» ոտք գզող Տիկոյի, ով քայլիստների՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն է, կազմակերպվելիք երթ-հավաքին ակտիվ մասնակցություն ցուցաբերել…
Նախ, հետաքրքիր է, ի՞նչ գործ ունեն Գյումրիի կամ մեր մարզի բուժաշխատողները Երևանի ավագանու ընտրությունների հետ….
Եթե նույնիսկ Նիկոլի վաղվա երևանյան «շաբաշին» մասնակցելու են գնալու մոլի նիկոլական բուժաշխատողները, ապա այդ պարագայում էլ հարցը նույնն է՝ «Ի՞նչ գործ ունեն մեր քաղաքի և մարզի բուժաշխատողները Երևանի ընտրությունների հետ….»
Երկրորդը՝ Երևան մեկնող բուժաշխատողները հասկանում են, որ «չրերի» Տիկոյի համար նրանք ընդամենը մասսովկա են լինելու…
Գյումրեցի կամ շիրակցի բուժաշխատողները հասկանու՞մ են, որ դա շատ անպատվաբեր գործ է… Երևանի ընտրություններում քայլիստ Տիկոյի համար շատ նորմալ է, որ մասսովկա են դառնում ինչ-որ կնիԳ, ով ներկայանում է որպես «Նիկոլի կողակից» կամ էլ թալինցի ինչ-որ անգրագետ, հիվանդ մարդուն ծեծող նիկոլական մի «կենդանի»…
Եթե Շիրակի մարզպետը ցանկանում է մասսովկա ապահովել Նիկոլի վաղվա «թատրոնին» ապա թող տանի իրենց մեգաաստղ ախուրյանցի Անոյին, Հոռոմի խաչմերուկում Նիկոլի համար ճանապարհ փակող մի քանի եսիմինչերին…
Ու այսսպիսի էժանագին մեթոդներով՝ տարբեր մարզերից մարդկանց բերման ենթարկելով իր վաղվա երթ-հավաքին Նիկոլ Անհողը փորձելու է ցույց տալ, որ իրենք վայելում են «երևանցիների» համակրանքը՞…
Շատ ուրախ կլինեի, եթե այս լուրերը սուտ լինեին, բայց այս 5 տարիներին տեսնելով քայլիստների աշխատաոճը համոզված եմ, որ այս լուրերը ճիշտ կլինեն…
Հ.Գ. Ընդդիմադիր ԶԼՄ-ների հարգելի լրագրողներներին խնդրում եմ մանրակրկիտ տեսա և լուսանկարել Նիկոլի վաղվա բալագանին մասնակցողներին, որ կարողանանք արձանագրել, թե քանի շիրակցի է այդ ամենին մասնակցում…»